Երեքշաբթի մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստը շարունակվում է։ Օրակարգի առաջին հարցը կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցն էր, որը խորհրդարանում ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետ հարակից զեկուցմամբ հանդես եկան նախարարները: Այսօր ևս կշարունակվեն նախարարների ելույթները, եզրափակիչ ելույթով հանդես կգա նաև վարչապետ Փաշինյանը։ Արտահերթում նաև երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու …

