Մերձմոսկվայում 3 ԱԹՍ է ընկել

Լուրեր

08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
Բոլորը

Մի քանի ռուսալեզու Telegram լրատվական ալիքներ հայտնում են, որ այսօր առավոտյան երեք անօդաչու թռչող սարք է ընկել Մոսկվայի մերձակայքում։

Վկայակոչելով տեղի բնակիչներին՝ հաղորդվում է, որ մեկ անօդաչու թռչող սարք պայթել է Լուկինո գյուղի մոտ՝ Մոսկվայից մոտ 13 կիլոմետր հարավ, ևս երկուսն ընկել են Նարո-Ֆոմինսկի շրջանի զորամասի մոտ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի ուշ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հաստատել է մերձմոսկովայում ԱԹՍ-ների ընկնելու մասին լուրերն ու լուսանկարներ հրապարակել դեպքի վայրից։

«Այսօր առավոտյան մոտավորապես ժամը 5:30-ին և 5:50-ին ավիացիոն տիպի երկու սարք ընկել է զորամասերից մեկի պահեստին մոտենալով՝ զինվորականների հակազդեցության հետևանքով։ Բեկորները հայտնաբերվել են, վնասներ և տուժածներ չկան»,- գրում է մարզպետը։ Վորոբյովի խոսքով՝ անօդաչուները խփվել են Նարո-Ֆոմինսկի շրջանի Կալինինեց գյուղում՝ Մոսկվայի հարավ-արևմուտքում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարություն էլ հայտնել է, որ կասեցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Մոսկվայի շրջանի օբյեկտների վրա։ Գերատեսչության տվյալներով՝ եղել են երեք անօդաչու թռչող սարքեր, իսկ թե որ օբյեկտների վրա դրանք պետք է հարձակվեին, չի նշվում։ Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել այս լուրերը։