ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը թվիթերի իր էջում արված գրառմամբ ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ կոչ անելով մշտապես հանդես գալ ընդդեմ ատելության և երբեք չմոռանալ կատարվածը։ «Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված 1,5 միլիոն մարդկանց հիշատակը։ Հիշելով պատմության այդ ցավալի դրվագը՝ եկեք վերստին խոստանանք երբեք չմոռանալ և հանձնառու լինենք խոսել ընդդեմ ատելության՝ իր …

