Արցախի ԱԳՆ-ը միջազգային հանրությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունները

Լուրեր

14.08.2026 | 15:36
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի աղյուսակում
14.08.2026 | 15:32
ՌԴ ԱԳՆ-ն մերժել է Սև ծովում Ուկրաինայի հետ հրադադար հաստատելու առաջարկը
14.08.2026 | 15:24
Օթյակում անշլագ ա, լրագրողները ծեծկռտուքի են սպասում․ եկեք փակենք էս թեման․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 15:17
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Դավիթ Ղազինյանն է․ տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն է քննարկվում
14.08.2026 | 15:10
«Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից է ձերբակալվել Փաշինյանն Ալեն Սիմոնյանին ներկայացրել է ԱԽ-ում․ ԼՈՒՐԵՐ
14.08.2026 | 15:09
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ. Դատախազություն
14.08.2026 | 15:03
Պարոն Ղազարյանը չի հարգում իր խմբակցության ղեկավարի սահմանած խաղի կանոնները. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 14:56
Վանաձորի դպրոցի պատի շուրջ 10 քմ երեսպատման սալիկներ ապամոնտաժվել են՝ թափվելու վտանգի պատճառով
14.08.2026 | 14:44
ՌԴ քաղաքացին 23 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ Լեհաստանի օգտին պետական դավաճանության մեղադրանքով
14.08.2026 | 14:35
«Ղազարյանը Սրբխեչի ուլ չի, որ մորթենք»,«ԱԺ նիստերի դահլիճը զոհասեղա՞ն է»․ վեճ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 14:27
Պետք էր ներողություն խնդրել, չի արել, հետևել է պատասխան. Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 14:20
UFC-ի նախագահ. «Իսլամ Մախաչևը գերազանցել է Խաբիբ Նուրմագոմեդովի նվաճումները»
14.08.2026 | 14:14
Մենք սրիկաների մասով նիստեր չենք գումարում. Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 14:12
Մոսկվայի բոլոր օդանավակայաններում չվերթների սահմանափակումներ են մտցվել
14.08.2026 | 14:04
Օջալանի հետ բանակցող պատվիրակությունը հանդիպել է Էրդողանի հետ
Բոլորը

Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Արցախի շարունակվող ամբողջական շրջափակման մասին․

«Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ արդեն 9-րդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է ամբողջովին և անօրինական կերպով արգելափակել Լաչինի միջանցքը, որի նկատմամբ վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի, վերապահված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների և դրան հաջորդած Լաչինի միջանցքով ճանապարհի ամբողջական արգելափակման պատճառով հունիսի 15-ից դադարեցվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից Արցախի Հանրապետության 120 հազար բնակչության գոյատևման համար անհրաժեշտ հումանիտար բեռների, մասնավորապես՝ պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների բոլոր փոխադրումները:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից չի իրականացվում Արցախից Հայաստանի բուժհաստատություններ ծանր հիվանդների տեղափոխումը, ինչպես նաև կենսական նշանակության դեղամիջոցների մատակարարումը հանրապետություն։ Որպես հետևանք պարենի և դեղորայքի ներքին սուղ պաշարներն արագ սպառվում են, ինչը սպառնում է հանրապետությունում ստեղծված իրավիճակը վերածել հումանիտար աղետի։

Ավելին, հունիսի 22-ին ադրբեջանական կողմը Հակարի կամրջի վրա տեղադրել է բետոնե բլոկներ՝ ամբողջությամբ արգելափակելով Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհի երթևեկելի հատվածը և տեխնիկապես անհնարին դարձնելով տրանսպորտային միջոցների շարժն այդ ճանապարհով։ Այսպիսով, ընդամենը մեկ ամսվա ընթացքում Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի վրա ապօրինի տեղադրած և գովազդած իր անցակետն Ադրբեջանը վերածել է զրահատեխնիկայով, ինժեներական արգելապատնեշներով և զինված անձնակազմով համալրված ռազմական հենակետի: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական կողմի բոլոր գործողությունները, ներառյալ կեղծ ակտիվիստների կողմից բեմադրված ցույցը, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակումը, Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը, խաղաղ բնակիչների թիրախավորումը և դաշտերում գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտումը, կրում են կանխամտածված և ծրագրված բնույթ և նպատակ ունեն հայերի կյանքն Արցախում դարձնել անհնարին։

Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ ադրբեջանական անցակետի ապօրինի տեղադրումը բացասական հետևանքներ կունենա Լաչինի միջանցքի երկայնքով անվտանգ և անարգել տեղաշարժի համար, որն այժմ փաստացի ամբողջությամբ դադարեցված է, և 120.000 մարդ Արցախում, այդ թվում՝ 30.000 երեխա, իրենց սեփական տանը հայտնվել են պատանդի կարգավիճակում։ Ստեղծված իրավիճակում գետնի վրա առկա իրողությունների անտեսումը, անհասցե հայտարարություններն ու կոչերը, միջազգային հանրության կողմից կոնկրետ և համարժեք քայլերի բացակայությունը միայն խրախուսում են Ադրբեջանի իշխանություններին շարունակել և ակտիվացնել իրենց անօրինական և ագրեսիվ գործողությունները:

Կոչ ենք անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությանը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ապահովելու ստանձնած միջազգային պարտավորությունների անշեղ և լիարժեք իրականացումը։ Դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման առաջնային պատասխանատվությունը, ինչպես նաև միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամներին, ներառյալ առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարություններին, խոսքից գործի անցնել և

Պաշտպանության համընդհանուր պատասխանատվության շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ իրականացվող ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները և մարդկության դեմ հանցագործությունները»։