«Պատերազմը պետք էր օլիգարխներին»․ Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել է ստելու համար

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմն օլիգարխներին էր պետք: Այս մասին հայտարարել է «Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։ Նա կրկին ստի մեջ է մեղադրել ՌԴ Պաշտպանության նախարարությանը, փոխանցում է Euronews-ը։

Պրիգոժինի խոսքով՝ ՌԴ ռազմական գերատեսչությունը ոչ միայն թաքցնում է կորուստները և ուռճացնում ձեռքբերումները, այլև «փորձում է խաբել հանրությանը» լայնամասշտաբ ներխուժման իրական նպատակների առումով։

«Մենք էինք խփում նրանց, նրանք էին մեզ խփում, և դա տեղի էր ունենում այս բոլոր 8 տարիների ընթացքում՝ 2014-ից 2022-ը։ Երբեմն մեծանում էր փոխհրաձգությունների թիվը, երբեմն՝ նվազում։ Փետրվարի 24-ին ոչ մի արտասովոր բան չկար։ Հիմա արդեն Պաշտպանության նախարարությունը փորձում է խաբել հանրությանը, փորձում է խաբել նախագահին ու պատմություններ է պատմում այն մասին, որ Ուկրաինայի կողմից խելահեղ ագրեսիա է եղել, և նրանք պատրաստվում էին ՆԱՏՕ-ի ամբողջ դաշինքով մեզ վրա հարձակվել։ Ուստի փետրվարի 24-ին, այսպես կոչված, «հատուկ օպերացիան» սկսվեց բոլորովին այլ պատճառներով»,- հայտարարել է Պրիգոժինը։

Տաթև Ֆռանգյան