Ալիևի ծուղակը չաշխատեց՝ Ադրբեջանի դեմ կարևոր որոշում ընդունվեց․ ԵԽԽՎ-ն փաստեց՝ ԼՂ հարցը փակված չէ՛․ Արմեն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ

-ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը։ Հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանին չի հաջողվել շուրջ 60 առաջարկ ներառել բանաձևում։ ԵԽԽՎ բանաձևում ընդգծվում է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, Ադրբեջանին կոչ է արվում կատարել միջազգային դատարանների որոշումները, վերականգնել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները ԼՂ, խոսվում է հակամարտության սրման վտանգների մասին։ Ի՞նչ կարևորություն ունի այս բանաձևը և իրական քաղաքականության վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ։

-Բոլոր դեպքերում, կարծես թե, շրջանը փակվում է, չմնաց միջազգային կազմակերպություն, որը չի քննադատել Ադրբեջանին, որ նրա պահվածքն անընդունելի է։ Իհարկե, սա բավարար չէ, բայց պետք է ընդունել, որ սա որոշակի հաջողություն է, որովհետև դրա քաղաքական շարունակության լինելը կամ չլինելը տարբեր հանգամանքների արդյունք կարող է լինել, այդ թվում՝ արտաքին քաղաքականության մեջ ՀՀ էֆեկտիվ գործունեության: Ադրբեջանի կառավարությունն ընտրել է վա բանկ գնալու քաղաքականությունը։ Իրենք ուզում են ասել, որ աշխարհում չկա այդպիսի կառույց կամ երկիր, որն իրենց կստիպի գնալ պահանջվող զիջումների։

–Անկախ նրանից, թե ինչ բանաձև կընդունեն կամ դատարաններն ինչ որոշո՞ւմ կկայացնեն։

-Չէ՛, եթե իրենց համար մեկ լիներ, 50-ից ավելի առաջարկ չէին ներկայացնի, որ ներառեին բանաձևում։ Եթե իրենց համար միևնույն լիներ, կասեին՝ ինչ ուզում եք՝ քվեարկեք։ Իրենց բոլոր առաջարկները հատ առ հատ ներկայացրին և ստիպեցին քվեարկել, 3 առաջարկ ընդունվեց։

-Կարելի է ասել, որ Ադրբեջանը պայքարեց, բայց պարտվեց ԵԽԽՎ-ում։

-Իրենք հասկանում էին, որ նախօրոք են պարտվել, որովհետև, այսպես կոչված, պրոֆիլային կոմիտեն, որի ղեկավարն ուկրաինացի է, այն առաջարկները, որ մերժել էր, դրանք չանցան նաև ընդհանուր քվեարկության ժամանակ։ Այսինքն՝ իրենց համար պարզ էր դա, բայց քանի որ հաշվետու են, ադրբեջանցի ժողովրդին չէ, այլ մեկ մարդու առաջ, պետք է ցույց տային, որ պայքարում են մինչև վերջ։ Իրենց համար պարզ էր, որ այս հարցում պարտված են։ Կարելի է ասել, որ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեիդովը, որը փորձառու է, հոգեբանության մասնագետ, փորձում էր մանիպուլացնել հանրային կարծիքը, բայց հստակ էր, որ չի հաջողվի։ Հետաքրքիր էր, որ նրանց բողոքների մեծ մասը Լեռնային Ղարաբաղ եզրույթն օգտագործելու հետ էր կապված՝ ասելով, որ դա ռուսական անվանում է՝ ո՛չ ադրբեջանական է, ո՛չ էլ հայկական, և խնդիրն այն է, որ հետո պետք է ասվեր, որ այդ հարցը լուծված է, այսինքն՝ աշխարհն ընդունում է, որ ԼՂ գոյություն չունի, և որ ԼՂ-ն ԼՂԻՄ-ի հետ որևէ իրավաբանական կապ չունի։ Թվում է, թե տրամաբանական փաստարկ էր, բայց դա ծուղակ էր և չանցավ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան