Երեխաների բարեկեցության վերաբերյալ նոր հետազոտության համաձայն՝ Վրաստանում երեխաների 38 տոկոսը նյութական և սոցիալական կարիքներ ունի: Ինչպես տեղեկացնում է Aliq.ge-ն՝ հետազոտությունն իրականացրել է ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։ Հետազոտության նպատակն է պարզել Վրաստանում ապրող երեխաների բարեկեցության մի քանի հիմնական ասպեկտները, այդ թվում՝ կրթություն, առողջապահական ծառայությունների և սոցիալական օգնության հասանելիություն, անվտանգ միջավայր տանը, նյութական …

