Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հաստատել է մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների վերջնական ցուցակը, հաղորդում է TRT Haber-ը։ Թեկնածուների ցուցակում են՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր «Ազգային դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն և ծայրահեղ աջ «ATA» դաշինքի թեկնածու Սինան Օղանը։ Այսօրվանից մեկնարկում է նաև նախընտրական քարոզչության գործընթացը։ Ապրիլի 8-ին …

