Դավիթ Հարությունյանն իր վերաբերյալ վարույթի քննությունը վերսկսելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ-ին

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը վաղը՝ հուլիսի 3-ին՝ ժամը 11:30-ին, պետք է հրապարակի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական գործի վերաբերյալ որոշումը, սակայն դատավորը գործի քննությունը վերսկսկելու միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն Դատական Խորհրդին, որի պատճեներն ուղարկել է գործի քննությանը մասնակցող բոլոր անդամներին՝ բացի Կարեն Անդրեասյանից:

Գործի դատական նիստերի արձանագրությունն ու նյութերը վերանայելուց,  ուսումնասիրելուց հետո, ըստ դատավորի,  ի հայտ են եկել նոր հանգամանքներ:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Հարությունյանի վերաբերյալ գործի քննության ընթացքում խորհուրդը որոշել է դատավորին  հեռացնել ԲԴԽ նիստերի դահլիճից, փաստաբանները, որոնք այդ օրը գործադուլ էին անում ու չէին ներկայացել նիստին, դատավորին նիստերի դահլիճից հեռացնելուց անմիջապես հետո դատական կարգադիչներին տեղյակ են պահել, որ ցանկանում էր ներկայանալ նիստին, սակայն դրանից րոպեներ անց կարգադրիչները հայտնել են, որ նիստն ավարտված է:

Մեզ հասանելի է դարձել դատավորի միջնորդության բովանդակությունը ԲԴԽ-ին: 

Դրանում դատավորը նշել է, որ իր՝ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո տեղի են ունեցել իրադարձություններ, որոնց մասին խորհուրդը, խորհրդի անդամները, կարող էին տեղեկացված չլինել:

Ստորև ներկայացնում ենք միջնորդության բովանդակությունը, որում, ըստ դատավորի, բառացիորեն մեջբերված է, թե դահլիճում ներկաներից ով ինչ է խոսել, ինչ քննարկումներ են եղել:

Մասնավորապես՝ Հարությունյանը, միջնորդության մեջ նշել է.

«Կարեն Անդրեասյանը, դատական նիստում խորհրդին, գործի քննությամբ զբաղվող, հարցուպատասխանի մեջ գտնվող անդամներին տեղյակ չի պահել, չի արձանագրել, որ դատավորի հեռանալուց հետո դատական նիստին մասնակցելու ցանկություն են հայտնել ԲԴԽ ժամանած փաստաբաններ Երեմ Սարգսյանը և Միքայել Շխիմյանը, որոնց Կարեն Անդրեասյանի հրահանգով չեն թողել մուտք գործել շենք՝ դատական նիստերի դահլիճ: Նշվածն ավելի վաղ, առնվազն,  հիմնավորվել էր ներկա գտնվող լրատվամիջոցների տեսաձայնագրություններով և զուգահեռ ընթացող դատական նիստի ձայնագրության կրիչի իրական ժամանակների պարզ համադրության արդյունքում: Սակայն, դատական նիստի պաշտոնական ձայնագրության (այս պահին նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ)  վերարտադրումից առավել հստակեցվում է, որ հնարավոր չէ մեղքը զուտ բարդել հրամաններ կատարող կարգադրիչների վրա և աներկբայորեն ապացուցվում է, որ Կարեն Անդրեասյանը դիտավորությամբ խորհրդի անդամների մեծ մասից թաքուն հրամայել է վարույթին ներգրավված փաստաբաններին արգելել մասնակցել դատական նիստին, մուտք գործել շենք, իսկ դատական նիստում արդեն բարձրաձայն ափսոսանք ու ցավ է հայտնել դատավորի և փաստաբանների բացակայության առթիվ՝ իրեն շնորհելով դատական նիստը նրանց բացակայությամբ շարունակելու  հնարավորություն:

Այսպես՝

Դատավոր Դավիթ Հարությունյանի՝ դատական նիստերի դահլիճից դուրս գալուց հետո տեղի է ունեցել հետևյալը, որը ներկայացվում է հնարավորինս բառացի շեշտադրումներով.

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյան – Դահլիճի դուռը տեղից փակե’ք, փակե’ք էդ դուռը, հանկարծ մարդ չգա:

Ձայնագրությունն անջատվա՞ծ է:

Փակե՛ք էդ դուռը, էդ կողմից էլ փակե’ք:
(Լսվում են դռան փակելու ձայներ)
Փակե՛ք էդ դուռը, դուռը փակե՛ք, կարգադրիչին ասե՛ք. դուռը փակե՛ք, տեսեք բանալիով փակվո՞ւմ ա։
Կարգադրիչը՝ հևող ձայնով-  Փակեցի:

Կ.Ա. – Խնդրեմ զբաղեցրեք Ձեր տեղերը։ Միացրե՛ք ձայնագրությունը։ Իրերը. խնդրում եմ, վերցրեք, էդ բոլոր իրերը ու էն կողմից դուրս հանե՛ք։ 

Կարգադրիչներին կանչեք, որ կազմակերպեն դուրս մղեն դահլիճից։ 

Անջատե’ք։

Հիմա շուտ եկեք, մի հատ շուտ եկեք, բոլորդ եկեք, էս վեշերը ստեղից վերցրեք, բոլորդ եկեք խնդրում եմ։ Այ էս իրերը ուղղակի  հանե՛ք, դրե՛ք միջանցք, հետո, հետո արդեն կհասկանանք:

Ցանկացած տեղ… Էս հեռախոսն էլ, խնդրում եմ։

Դուք ներս եկե՛ք, փակե՛ք։

(կրկին լսվում են դռան փակելու ձայներ)

Ժամը 16:35-ին պաշտոնապես սկսվում է դատական նիստը.

(…)

ժամը 16։45-ին ԲԴԽ դատավոր անդամ Աթաբեկյանը հարցեր է ուղղում Արդարադատության նախարարության ներկայացուցչին, իսկ զուգահեռ՝ միևնույն ժամանակ, Կարեն Անդրեասյանն իրեն զեկուցող կարգադրիչի հետ ցածրաձայն, շշուկով խոսում է.

Կ.Ա.-  Ի՞նչ են ուզում

(…)

Կ.Ա.-  «Չէ, ոչ մեկին մի՛ թող, ասա պետք չի ներս գան:

Շարունակվում է հարցուպատասխանի փուլը, ժամը 16։49-ին ԲԴԽ անդամ Թումանյանցը հարցեր է տալիս ԱՆ ներկայացուցչին, մինչդեռ դրան զուգահեռ Կարեն Անդրեասյանն ու մեկ այլ ԲԴԽ ոչ դատավոր-գիտնական անդամ,  շշնջում են միմյանց հետ.

(…)

Կ.Ա.- Բա հիմա ի՞նչ պտի անենք:

Գիտնական – Ներքևը չե՞ն թողնում։

Կ.Ա.- Չէ:

(…)

Ժամը 16։50-ին. Կարեն Անդրեասյանն արդեն բարձրաձայն դիմում է ներկա գտնվողներին, թե արդյոք կան այլ հարցեր ու շարունակում.

Կ.Ա. – «Այլ հարցե՞ր, չկա՞ն. Հարցուպատսխանի փուլն էլ ավարտվեց: Այժմ պետք է միջնորդության վերաբերյալ պատասխան ներկայացներ դատավոր Դավիթ Հարությունյանը, բայց քանի որ նիստերի դահլիճից հեռացվել է, և բացի այդ էլ… հինգ ներկայացուցիչները չեն ներկայացել տարբեր պատճառաբանություններով. այս փուլն անցնում ենք, և հետևաբար, չենք կարող նաև հարցեր ուղղել նաև, ցավոք,  ո՛չ պարոն Հարությունյանին, ո՛չ էլ՝ էս հինգ ներկայացուցիչներից որևէ մեկին։ Այժմ խորհուրդն անցնում է վարույթի շրջանակներում ներկայացված նյութերի հրապարակմանը։

(…)

ժամը 16։51-ին. Կ.Ա.- Առարկություն չկա՞. և «ը, ո նաա, ու ա> խորհրդի անդամները ևս, չէ՞, համակարծիք են, որ կարիք չկա հատ առ հատ բոլորը նորից ուսումնասիրեն, նամանավանդ անդրադարձ կատարվել է: Բոլորը համաձայն են. լռությամբ հաստատեցին:

(…)

Նաև ֆիքսենք, որ սկավառակը առկա է, գործին կցված է որպես անաչառ, օբյեկտիվ դիտելու համար որպես առանձին ապացույց։

Կ.Ա. – Եզրափակիչ ելույթի կարիք զգու՞մ ա նախարարության կողմը:
ԱՆ ներկայացուցիչ –Ոչ:
Կ.Ա. – Այդ դեպքում խորհուրդը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Հայտարարեմ, որ որոշումը կրապարակվի հուլիսի 3–ին՝ ժամը 11։30-ին, խնդրում եմ բացակա կողմին պատշաճ ծանուցել հնարավորինս արագ, որպեսզի հնարավորություն ստանան օրենքով սահմանված ժամկետում տեղեկանան վճռի հրապարակման մասին։

Շնորհակալություն, նիստն ավարտված է»:

Վերոգրյալը, թե մյուս հանգամանքների, թե առանձին, ինքնուրույն հիմք է՝ փաստելու և փորձ կատարելու խորհրդի կողմից վերականգնել Սահմանադրությամբ վերապահված ու Կարեն Անդրեասյանի կողմից դիտավորությամբ ոտնահարված իրավունքներս:

Այլ կերպ՝ առկա է հնարավորություն մինչև տեղի ունեցածի մասով մյուս ընթացակարգերի իրացումը վերականգնել և/կամ նվազեցնել պատճառված վնասները:

Հետևաբար, միջնորդում եմ կարգապահական վարույթը վերսկսել՝ հնարավորություն ընձեռելով իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում, եթե անգամ սանկցիայի տևողությունը դեռ ընթացքի մեջ է (սանկցիայի կիրառման ժամկետ չի նշվել), պատշաճ իրացնել սահմանադրական իրավունքներս անձամբ և/կամ ներկայացուցիչների միջոցով:

Հ.Գ.  Հաշվի առնելով, որ վերը նշվածը նոր է ի հայտ եկել, գրասենյակը կիրակի չի աշխատում, ուստի, սույն գրությունը հրատապ ուղարկվում է խորհրդի անդամների՝ գործի նյութերում նշված էլեկտրոնային փոստերի հասցեներով»,- նշված է միջնորդության մեջ:

Արաքս Մամուլյան