Հունիսի 6-ին՝ ժամը 22.07-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բաղրամյան պողոտայի 49/2 հասցե, որտեղ տղամարդու դիակ է եղել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված հասցեում հայտնաբերել էր 35-ամյա Վարազդատ Գասպարյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 22.00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի վերոհիշյալ հասցեի …

