Հայաստանի տարածքի հետ կապված հայկական կողմն է որոշելու, թե ինչ վերահսկողություն լինի. խորհրդարանում այսօր հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Խոսքը վերաբերում է վերջին օրերին Երևանից և Բաքվից հնչող հակասական հայտարարություններին, թե ճանապարհների ապաշրջափակման դեպքում դրանց նկատմամբ վերահսկողությունն ով է իրականացնելու։ Ադրբեջանի փոխվարչապետ, հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը հունիսի 10-ին հայտարարել էր, …

