Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 14-ին Արմավիրի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը, իրավապահ կառույցների մարզային ղեկավարները։ Գլխավոր դատախազը խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարել մարզի իրավապահ գործընկերների հետ կառուցողական աշխատանքի միջոցով քրեական վարույթների քննության որակի ու արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը: Աննա Վարդապետյանը …

