Միջազգային որոշ լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Անկարան համաձայնել է հաստատել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) 11-ից 13 միլիարդ դոլարի չափով վարկի դիմաց, «զուտ շահարկումներ են»։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը թուրքական TRT Haber-ին տված հարցազրույցում։ «2013 թվականին պարոն նախագահը վերջ դրեց ԱՄՀ-ի հետ հարաբերություններին՝ այն ժամանակ իսկապես ուժեղ կամք …

