Թուրքիայում շահարկում են անվանել ԱՄՀ-ի կողմից վարկի դիմաց ՆԱՏՕ-ին Շվերդիայի անդամակցությանը համաձայնելու մասին լուրերը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Միջազգային որոշ լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Անկարան համաձայնել է հաստատել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) 11-ից 13 միլիարդ դոլարի չափով վարկի դիմաց, «զուտ շահարկումներ են»։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը թուրքական TRT Haber-ին տված հարցազրույցում։

«2013 թվականին պարոն նախագահը վերջ դրեց ԱՄՀ-ի հետ հարաբերություններին՝ այն ժամանակ իսկապես ուժեղ կամք դրսևորելով և այս իմաստով բոլոր պարտքերը փակելով։ Այդ ժամանակից Թուրքիան 10 տարի առանց Արժույթի միջազգային հիմնադրամի և հաջողությամբ կառավարել է իր տնտեսական գործընթացները շատ դժվար ժամանակաշրջանում։ Եվ Թուրքիան կշարունակի դա անել ապագայում: Այս առումով մենք միջազգային միջավայրում ո՛չ փնտրտուք ունենք, ո՛չ օրակարգ, ո՛չ էլ նման խոսակցություն»,- ասել է Յըլմազը։

Մինչև վերջերս Թուրքիան արգելափակում էր Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին՝ քննադատելով Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) նկատմամբ Ստոկհոլմի բարենպաստ վերաբերմունքը։

Հուլիսի 10-ին, սակայն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու մասին արձանագրությունն ուղարկել երկրի խորհրդարան և ապահովել դրա վավերացումը։

Հինգ օր անց՝ հուլիսի 15-ին, Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հոդված հրապարակեց Middle East Eye-ում, որտեղ Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին անվանեց «հաղթական քայլ ինչպես Անկարայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի համար»:

Տաթև Ֆռանգյան