«Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղում բացվել է Դանիել Դզնունու անվան հուշասալիկը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղին այսօր հարստացել է ազգային կինոյի նվիրյալներից մեկի՝ Դանիել Դզնունու անունը կրող աստղը հավերժացնող հուշասալիկով։ Դզնունին համարվում է հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը և Համո Բեկնազարյանի հետ միասին՝ իր անմնացորդ նվիրումով նպաստել է հայկական կինոյի կայացմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Հուշասալիկի բացման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը և այլք։ Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հայ կինոյի երախտավորներին հարգանքի տուրք մատուցելու այս գեղեցիկ ավանդույթը։

««Ոսկե ծիրան» կինոփառատոնի ամենակարևոր իրադարձություններից մեկը, թերևս, հայ կինոյի երախտավորներին նվիրված աստղերի բացումն է, որը լրացուցիչ հարգանքի տուրք է այն գործին, ժառանգությանն ու փորձին, որը բոլորս պետք է շարունակենք կիսել, տարածել և զարգացնել։ Շատ ուրախ եմ, որ այսօր ունենք հնարավորություն՝ հիշելու Դանիել Դզնունուն, գնահատելու նրա ավանդը հայ կինոյի պատմության մեջ, որովհետև մեկ բան է այդ մասին խոսելը, մեկ այլ բան է պատկերացնելը, թե ինչպես է ցեղասպանությունից, պատերազմից հետո այդ բարդ ժամանակներում մարդկանց մտքով անցել զարգացնել կինոն ու կինոարտադրություն սկսել․․․ այն ժամանակներում, երբ խանգարող հանգամանքները շատ էին։

Այսօր էլ հեշտ ժամանակներ չենք ապրում և «Ոսկե ծիրան» 20-րդ կինոփառատոնն անցկացնում ենք բազմաթիվ անորոշությունների, անհանգստությունների և մարտահրավերների շրջանում։ Կարծում եմ, որ կարիք ունենք հետ նայելու և տեսնելու, թե ինչպես են Դանիել Դզնունին և մեր մյուս երախտավորներն այդ դժվարին օրերին առաջ տարել զարգացման օրակարգը։ Սովորելու ու արժևորելու շատ բան ունենք․ դա կօգնի մեզ այսօրվա դժվարությունները ևս հաղթահարել»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը, շնորհավորելով կինոփառատոնի կայացման առթիվ, ընդգծել է` արդեն կարող ենք մտածել 21-րդ կինոփառատոնի մասին, որտեղ առաջ գնալու և արդեն իսկ արվածը զարգացնելու հնարավորություններ են բացվում։

Կինոգետ Դավիթ Մուրադյանը, անդրադառնալով Դանիել Դզնունու վաստակին, փաստել է՝ կյանքը հաճախ անարդար է գտնվել ազգային կինոյի հիմնադիրներից մեկի նկատմամբ․ «Դանիել Դզնունին հայ կինոյի պատմության մեջ անգնահատելի ավանդ ու անջնջելի վաստակ ունի․ այսօր դրա պատասխանն այս աստղն է, որը միանգամայն արժանի է այդ անունին։ Դանիել Դզնունին այն արվեստագետներից էր, որը երբեք չի ընկրկել դժվարությունների առջև»։