Իրանի քաղաքացիները և ՌԴ քաղաքացին ապօրինի կերպով ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և իրացրել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Ա.Լու.-ն, Ս.Մ.-ն և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մ.Շ.-ն, ԻԻՀ մեկ այլ քաղաքացու՝ Ա.Լ.-ի օժանդակությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և իրացնելու նպատակով տեղափոխել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց: Հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ թմիամիջոցներ իրացնելու համար Ս.Մ.-ն Ա.Լու.-ի և Մ.Շ.-ի հետ համատեղ «Տելեգրամ» հավելվածում ստեղծել և վարել է խանութ-հարթակ:

Ս.Մ.-ն և Ա.Լու.-ն 2022 թվականի հուլիսի 4-ին Հայաստան ժամանած Իրանի երկու քաղաքացիներից՝ Հ.Ղ.-ից և Սա.Հ.-ից ապօրինի կերպով ձեռք են բերել 228,1725 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոց, 46,9189 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, 5,8299 գրամ պսիլոցիբին տեսակի թմրամիջոց և 0,001481 գրամ լիզերգիդ (ԼՍԴ) տեսակի թմրամիջոց:

Ձեռքբերված թմրամիջոցներն ապօրինի կերպով պահել են իրենց փաստացի բնակության վայրում՝ Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրում գտնվող տանը:

2022 թվականի հուլիսի 29-ին, խմբի անդամները 19 փաթեթներում փաթեթավորված թմրամիջոցներն ապօրինի տեղափոխել են Գյումրի քաղաք: Մ.Շ.-ն Ա.Լ.-ի օժանդակությամբ հաշիշ տեսակի թմրամիջոցը կպչուն ժապավենով ամրացրել է Գյումրու Լալայան փողոցի 8-րդ հասցեում գտնվող շինության պատին և լուսանկարել տեղանքը՝ հետագայում թմրամիջոցը ձեռք բերող անձին տեղանքի մասին տեղեկություն տալու համար:

Մ.Շ.-ն և Ա.Լ.-ն Ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել են: Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրում գտնվող տանը հայտնաբերվել է իրացնելու նպատակով, ապօրինի կերպով պահված թմրամիջոցների մյուս մասը: Նույն օրը ոստիկանների կողմից ձերբակալվել են նաև Ա.Լու.-ն և Ս.Մ.-ն:

2023 թվականի հուլիսի 7-ին Ս.Մ.-ի, Ա.Լու.-ի, Մ.Շ.-ի, Ա. Լ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը:

2023 թվականի հուլիսի 14-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- նշված է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: