Ովքեր են հարստանում պետական գնումները շահելով. նրանք մեղադրվում են ապօրինի հարստանալու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.04.2026 | 23:32
Պուտինը հայտարարել է «զատկական հրադադար»
09.04.2026 | 23:30
«Ոչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհից». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսանողների հետ
09.04.2026 | 23:17
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
09.04.2026 | 23:14
Երկրաշարժ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Հայաստանում
09.04.2026 | 23:07
Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի նախագահը խոսել է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ երկխոսության զարգացման մասին
09.04.2026 | 22:52
Մերցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի պառակտում չի ուզում և որ Բեռլինը «վերսկսում է բանակցությունները Իրանի հետ»
09.04.2026 | 22:36
Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.04.2026 | 22:21
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին
09.04.2026 | 22:10
TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը. ԱՄՆ պետդեպ
09.04.2026 | 21:58
Բաքուն ավելի քան 250,000 մանաթ է հատկացել ՌԴ-ի և Բելառուսի մի խումբ լրագրողների՝ Ադրբեջանը գովազդելու համար
09.04.2026 | 21:42
Երբ գա ժամանակը` կասեմ. Ծառուկյանը` վարչապետի թեկնածուի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:39
Մարդիկ հոգնել են, Քոչարյանը թող հանգստանա. Ծառուկյանը Քոչարյանին չաջակցելու հիմնավորումը ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:23
Ցուցակի առաջինը ես եմ, 2-րդը` Թևանյանը, 3-րդը` Լուիզա Սարգսյանը. Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:10
Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
09.04.2026 | 21:09
Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցը 5-ի եմ ավարտել. Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական գերատեսչությունները հարկատուների հաշվին միլիարդավոր դրամների գնումներ են կատարում այնպիսի ընկերություններից, որոնց սեփականատերերն իշխանությունների կողմից մեղադրվում են կոռուպցիայի մեջ և անցնում են փողերի յուրացման ու ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով։ Ստացվում է՝ մի ձեռքով պետությունը նրանց ֆինանսավորում է, մյուս կողմից՝ հետապնդում ապօրինությունների մեղադրանքով։

Ենթադրյալ կոռուպցիոներների ցուցակում առաջատարներից է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրականի որդին՝ Դավիթ Սեդրակյանը։ Նրան պատկանող «Բիդեք» շինարարական ընկերությունը թավշյա հեղափոխությունից հետո պետական և համայնքային բյուջեներից 6 մլրդ 380 մլն դրամ է ստացել։ Ի դեպ, այս ընկերությունում Դավիթ Սեդրակյանի սեփականությունը 75 տոկոս է, որը գտնվում է կալանքի տակ։

Սեդրակյաններ-պետություն միլիարդավոր դրամների գործարքներին զուգահեռ՝ Գլխավոր դատախազությունը  Սեդրակյաններից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք կամ դրանց շուկայական արժեքը, 1 ավտոմեքենա, 8 ընկերությունում նրանց մասնակցության իրավունքը և 10 մլրդ 40 մլն դրամ գումար՝ համարելով դրանք ապօրինի ճանապարհով ձեռք բերված։ Ըստ էության, հեղափոխական պաշտոնյաներն արդեն իրենց գնումներով օգնել են Մհեր Սեդրակյանին հավաքել ենթադրյալ վերադարձվելիք 10 մլրդ դրամից 6 մլրդ-ը։

Պետական գնումներին մասնակցելով՝ ոչ պակաս հարստանում են նաև երեք մլն դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը և, ըստ իրավապահներին, պետությանը 2 մլրդ դրամի վնաս պատճառած նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Հիշեցնենք, որ Քոչարյանին մշտապես վերագրվել է 4 միլիարդ դոլարի կարողություն։

Մինչ 4 միլիարդ դոլարի մասին տեղեկությունները իրավապահները ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են, Քոչարյանի ընտանիքը ոստիկանությանը մեքենաներ վաճառելով՝ միլարդներ է ստանում։ Սեդրակ Քոչարյանին պատկանող «Տոյոտա Երևան» ընկերությունը  ոստիկանությանը 6 մլրդ 210 մլն դրամի ավտոմեքենաներ ու ավտոմեքենաների սպասարկման ծառայություններ է մատակարարել՝ թալանվածը կոպեկ առ կոպեկ հետ բերելու Փաշինյանի խոստումից հետո։

9 դրվագով հանցագործության համար մեղադրվող նախկին իշխանության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից՝ ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը և  նրա որդիները, պետությանը խոշոր չափի վնասներ պատճառելու մեղադրանքով հանդերձ, պետությունից միլիարդի շեմը հատող եկամուտներ են ստանում։ Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 20-ից ավելի անձանցից բռնագանձել 210 անշարժ գույք, 14 տրանսպորտային միջոց, մասնակցություն իրավաբանական անձ հանդիսացող 33 կազմակերպությունում և ավելի քան 40 միլիարդ դրամ։ Խաչատրյանները մեղադրվում են կոռուպցիոն ճանապարհով Լոս Անջելեսում 63 մլն դոլարը գերազանցող շքեղ առանձնատան տեր դառնալու համար։

Այսքանով հանդերձ՝ Խաչատրյաններին պատկանող «Գալաքսի գրուպ» ընկերությունների խմբի մաս կազմող  «Յուքոմ» ընկերության հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը իշխանափոխությունից հետո ընդհանուր 1 մլրդ 316 մլն դրամի պայմանագիր է կնքել, Երևանի քաղաքապետարանը՝ 128 մլն դրամի։

Սերժ Սարգսյանի ընկեր Բարսեղ Բեգլարյանը, որը վառելանյութերի բիզնեսով  զբաղվող «Ֆլեշ» ընկերության նախագահն է, ևս հարստանում է՝ պետական կառույցներին բենզին վաճառելով։

ՀՀ վարչապետի աշխատակազմը Բարսեղ Բեգլարյանի ընկերությունից 179 մլն դրամի բենզին և այլ վառելանյութեր է ձեռք բերել, Երևանի քաղաքապետարանը՝ 570 մլն դրամի, իսկ ոստիկանությունն անհամեմատ մեծ գնումներ է կատարել՝ 3 ու կես մլրդ դրամից ավելի։

Հիշեցնենք՝ Բարսեղ Բեգլարյանը մեղադրվում է Սերժ Սարգսյանի հետ պետությունից կես միլիարդ դրամ յուրացնելու համար։

Այս փաստերին ծանոթանալուց հետո առնվազն հարց է առաջանում՝ որքանո՞վ օբյեկտիվ կարող է դատաիրավական համակարգը քննել պետությունից ենթադրյալ գողացվածը բռնագանձելու գործերը։ Եվ արդյո՞ք քաղաքացին կտեսնի պետությունից թալանվածը բյուջե վերադարձնելու՝ հեղափոխական իշխանության խոստման կատարումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան