Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու պահանջին։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Լաչինի միջանցքը, իբր, փակ չէ, և որ Բաքուն «ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ճանապարհով անարգել երթևեկությունն ապահովելու համար»։ «Սահմանային անցակետի ստեղծումն անհրաժեշտ է թափանցիկություն և անվտանգություն ապահովելու համար»,- ասել է …