Կարևոր է ապահովել Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժն ու բավարարել մարդկանց հումանիտար պահանջները․ ՆԱՏՕ-ն՝ Արցախում ճգնաժամի մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետին։

«Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վատթարացող իրավիճակի կապակցությամբ: Առանցքային է ապահովել տեղաշարժի ազատությունն ու բավարարել հրատապ հումանիտար կարիքները: ՆԱՏՕ-ն կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին կրկնապատկել իրենց ջանքերը՝ Հայաստան-Ադրբեջան համաձայնության հասնելու համար»,- գրել է Կոլոմինան թվիթերյան իր էջում։

Հավելենք, որ հուլիսի 26-ից Հայաստանից ուղարկված առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատարները կանգնած են Կոռնիձորի սահմանային հատվածում, որոնց Բաքուն չի թողնում հասցնել պաշարման մեջ գտնվող Արցախ։ 19 բեռնատարները բեռնված են 60 տոննա շաքարավազով, 40 տոննա ձեթով, 100 տոննա ալյուրով, 80 տոննա մակարոնեղենով, 20 տոննա աղով, 12 տոննա մանկական սնունդով, 40 տոննա կաթի փոշիով, 9 տոննա դեղորայքով։

Էմմա Չոբանյան