Վաշինգտոնում մեկնարկել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտագործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Բաքվի ԱԳՆ-ին։ Եռակողմ բանակցություններից առաջ Բլինքենն առանձին հանդիպումներ է ունեցել Միրզոյանի ու Բայրամովի հետ։ Հավելենք, որ նման ձևաչափով նախորդ բանակցությունները տեղի էին ունեցել մայիսի 1-4-ը։ Էմմա Չոբանյան

