Ստեփանակերտում բնակվող 47-ամյա տիկին Գիտան խոստովանում է՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում, ինչ Ադրբեջանն անգամ ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով չի թույլատրում հումանիտար բեռների տեղափոխումն Արցախ, անորոշություն և անհանգստություն կա հատկապես ալյուրի պաշարների սպառման հետ կապված։ Արցախ նաև դեղորայք չի մատակարարվում, իսկ ծանր վիճակում գտնվող հիվանդները, որոնք մինչ հունիսի 15-ը Կարմիր Խաչի միջազգային …

