Պատժամիջոցների տակ գտնվող ռուս միլիարդատերերը շարունակում են մեծ գումարներ ծախսել Բրիտանիայում

Լուրեր

07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրել է պատժամիջոցների ենթարկված ռուս միլիարդատերերին հարյուր հազարավոր դոլարներ ծախսել, այդ թվում՝ անձնական խոհարարների, վարորդների և տնային տնտեսուհիների ծառայությունների համար։ Այս մասին գրում  է New York Times-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Որոշ դեպքերում ռուս հարուստ գործարարներին թույլատրվել է տարեկան ծախսել ավելի քան մեկ միլիոն դոլար։

«Մենք կշարունակենք ուժեղացնել ճնշումը Պուտինի վրա և դադարեցնել ռուսական ռազմական մեքենայի ֆինանսավորումը»,- ասել էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն անցյալ գարնանը, երբ հայտարարել էր ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների մասին Ուկրաինայի դեմ պատերազմի առաջին շաբաթներին:

Լրագրողների տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ Alfa-Bank-ի հիմնադիրներից Միխայիլ Ֆրիդմանն առաջին տարում արտոնագիր է ստացել տնային անձնակազմի, այդ թվում՝ վարորդի, տնային տնտեսուհու և անձնական խոհարարի ծառայությունների դիմաց վճարելու համար։ Ընդհանուր առմամբ, խոսքը 19 աշխատակիցների մասին է։ Ֆրիդմանը նաև ստացել է մոտ 7000 ֆունտ սթերլինգ ամսական նպաստ՝ «իր ընտանիքի հիմնական կարիքները հոգալու համար»։

Իշխանությունները նաև համաձայնեցրել են 60,000 ֆունտ սթերլինգ ամսական նպաստի նրա նախկին բիզնես գործընկեր Պյոտր Ավենի համար: Այդ գումարների մեծ մասը հասել են ընկերությանը, որը պատկանում է Ավենի ֆինանսական մենեջերին։

Բրիտանական կառավարությունը Ֆրիդմանին և Ավենին անվանում է «կրեմլամետ օլիգարխներ», որոնք սերտ կապեր ունեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք հերքում են այս մեղադրանքները և դրանք վիճարկում դատարանում։

Ավենն ու Ֆրիդմանն այն ռուսաստանցիների շարքում են, որոնց նկատմամբ պատերազմից հետո հրապարակային պատժամիջոցներ են սահմանվել, որից հետո դրանք աննկատ թուլացվել են։ Լրատվամիջոցի ստացած պաշտոնական տվյալների համաձայն՝ Բրիտանիայի Ֆինանսների նախարարությունը նախորդ տարի պատժամիջոցների տակ գտնվող անձանց տրամադրել է առնվազն 82 լիցենզիա, և դեռ շատ այլ դիմումներ են սպասվում:

Էմմա Չոբանյան