Կոնգրեսում ՉԹՕ-ների վերաբերյալ լսումներ են անցկացվել. Պենտագոնից պահանջում են խոսել այլմոլորակայինների և այլմոլորակային տեխնոլոգիաների մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ իշխանությունների ձեռքում կան առարկաներ, որոնք ստեղծվել են այլմոլորակայինններ կողմից, այդ թվում՝ այլմոլորակային ծագման տրանսպորտային միջոցներ։ Սակայն այլմոլորակայինների հետ շփումները հետախուզությունն ու Պենտագոնը թաքցնում են հանրությունից։ Նման աղմկահարույց հայտարարություն է արվել ԱՄՆ Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ պաշտոնաթող զինվորականի կողմից, այն էլ՝ երդմամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովն առաջին անգամ խորհրդարանական լսումներ է անցկացրել այլմոլորակային քաղաքակրթությունների հետ շփումների վերաբերյալ։ Հանդիպմանը որպես վկաներ հրավիրվել են ամերիկյան բանակի երեք բարձրաստիճան սպաներ (որոնցից մեկը՝ թոշակի անցած)։ Նրանք կիսվել են այլմոլորակայինների հետ շփումների իրենց փորձով և պատասխանել օրենսդիրների հարցերին, որքանով տվյալների գաղտնիությունը թույլ է տվել:

Նրանցից մեկի՝ հետախուզության նախկին աշխատակից Դեյվիդ Գրուշի խոսքով՝ Պենտագոնը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի կանխի այլմոլորակայինների մասին տեղեկատվության արտահոսքը։ Այն զինվորականները, ովքեր համարձակվել են խոսել այլմոլորակայինների կամ այլմոլորակային տեխնոլոգիաների մասին, «դաժան հաշվեհարդարի» են ենթարկվել:

Գրուշը նաև վստահեցրել է, որ անանուն մնալու պայմանով ինքը խոսել է «ոչ մարդկային» ծագման սարքավորումների գաղափարի մեջ ներգրավված պաշտոնյաների հետ, և որ որոշ սարքավորումներից հայտնաբերվել են, այսպես կոչված, «կենսաբանական պատրաստուկներ»:

Այս բոլոր սենսացիոն հայտարարությունները Պենտագոնն արդեն հասցրել է կտրականապես հերքել։

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Ստյու Գրաֆի հայտարարության մեջ նշվում է, որ չորեքշաբթի օրը հրավիրված լսումների ընթացքում չի հնչել «որևէ ստուգված տեղեկություն, որը կհաստատեր գաղտնի կառավարական ծրագրերի առկայությունը, որոնք գործ ունեն այլմոլորակային նյութերի հետ՝ ո՛չ հիմա, ո՛չ էլ երբևէ»։