ԵԿԲ-ն հայտարարել է հիմնական տոկոսադրույքների 0,25%-ով բարձրացման մասին
Քաղաքականություն
27.07.2023 | 22:20Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) հայտարարել է հիմնական տոկոսադրույքների 0,25%-ով բարձրացման մասին, փոխանցում է Euronews-ը։
Կարգավորիչի հայտարարության մեջ ասվում է, որ գնաճը շարունակում է նվազել, բայց ակնկալվում է, որ դեռ երկար ժամանակ կմնա չափազանց բարձր, և այսօրվա տոկոսադրույքի բարձրացումն արտացոլում է Կառավարիչների խորհրդի գնահատականը գնաճի հեռանկարների վերաբերյալ: