Էրդողանն իր կրտսեր որդուն՝ Բիլալին պատրաստում է որպես իր իրավահաջորդի․ անդրադարձ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտահոգված է իր առողջական խնդիրներով և նախաձեռնել է կրտսեր որդուն՝ Նեջմեթթին Բիլալ Էրդողանին վերապատրաստելու պլաններ՝ իրեն փոխարինելու համար։ Այս մասին ասվում է Nordic Monitor-ի հետաքննող լրագրող Աբդուլլահ Բոզքուրտի անդրադարձում, որը վկայակոչում է Turkish Minute-ը։

Ըստ հրապարակման՝ Էրդողանը ձգտում է ստեղծել դինաստիա՝ ապամոնտաժելով ժողովրդավարական ինստիտուտները թույլ ընդդիմության և հարյուրավոր միլիարդ դոլարներ գնահատվող ընտանեկան հսկայական կարողություն կուտակելու ֆոնին։

Բոզքուրտը պնդում է, որ թեև Բիլալը ոչ մի պետական պաշտոն չի զբաղեցնում, համարվում է ամենաազդեցիկ անձը Թուրքիայի կառավարման մեջ՝ պնդելով, որ նա գործում է ստվերից՝ օգնելով հոր ռեպրեսիվ կառավարմանը և առանցքային կառավարական պաշտոնները զբաղեցրած ընկերների լայն ցանցին: Վերլուծությունը ցույց է տալիս, որ նախագահ Էրդողանի վերջին հիմնական նշանակումները և կաբինետի վերադասավորումները մատնանշում են պոտենցիալ ընտանեկան դինաստիայի ճանապարհային նշանները՝ ակնարկելով երկարատև կառավարման ցանկության մասին։

Լրատվամիջոցը գրում է, որ Բիլալ Էրդողանը, որը կրթություն է ստացել ԱՄՆ-ում, քաղաքական իսլամի գաղափարական մոլեռանդ է։ Նա սերտ կապեր է պահպանում կրոնական աղանդների և ցանցերի հետ, որոնք աջակցում են հոր իշխանությանը և քաղաքական օրակարգին:

Վերլուծության հեղինակը պնդում է, որ նա աշխատել է «Ալ-Քաիդայի» ֆինանսիստի հետ և որպես կասկածյալ է ճանաչվել կոռոուպցիայի հետաքննության մեջ, և նրան փրկել է միայն հոր միջամտությունը:

Անդրադարձում նաև նշվում է, որ Բիլալ Էրդողանը նշանակալի դեր է խաղում կառավարական առանցքային պաշտոնները համալրելու գործում այնպիսի հիմնադրամների միջոցով, ինչպիսին է TÜGVA-ն, որը հիմնված է քաղաքական իսլամի վրա և մտահոգություն է առաջացնում վարչակազմում քաղաքական իսլամի ազդեցության հետ կապված:

Նշվում է, որ նախագահ Էրդողանը միջոցներ է ձեռնարկել իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության ազդեցիկ դեմքերին հեռացնելու համար՝ ճանապարհ հարթելու որդու պոտենցիալ ժառանգության համար և ամրապնդելով իր  ընտանիքի ազդեցությունը թուրքական քաղաքականության մեջ։ Բոզքուրտը պնդում է, որ վերջին նշանակումները, ինչպիսին է Իբրահիմ Քալընի նշանակումը Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի պաշտոնում, աջակցում է Բիլալի հնարավոր ժառանգությանը:

Ըստ հրապարակման՝ Էրդողանների ընտանիքի ենթադրյալ հարստությունը, որը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով, կառավարվում է Բիլալի կողմից և «կրոնական շրջանակներում դա արդարացվում է որպես անհրաժեշտություն գլոբալ ջիհադիստական շարժումներին և իսլամիստական ռեժիմներին աջակցելու համար»։

Էմմա Չոբանյան