Տարեսկզբից Ադրբեջանի բանակը 40-ից ավելի զինծառայողի կորուստ է ունեցել

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

2023 թվականի հունվարից Ադրբեջանի պաշտպանական ոլորտում կորուստների թիվը 44 է։ Այս մասին ասվում է Կասպյան պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի (CDSI – Caspian Institute of Military Studies) զեկույցում։

Ինստիտուտի տվյալներով՝ 9 զինծառայող զոհվել է մարտական պայմաններում, այդ թվում՝ 7-ը՝ հայկական կողմի կրակի, 2-ը՝ ականի վրա պայթելու հետևանքով։ Մնացած 35 զինծառայողները մահացել են ոչ մարտական իրավիճակում, այդ թվում՝ 4-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարից, 7-ը՝ տարբեր հիվանդություններից, 2-ը՝ զինված հարձակումից, 1-ը՝ ոչ կանոնադրական հարաբերություններից, 1-ը՝ անզգուշությունից, 3-ը՝ դժբախտ պատահարներից։ Եվս 17 զինծառայող ինքնասպան է եղել։

Ինստիտուտը նաև հայտնում է առնվազն 9 վիրավորի մասին, մեծ մասը՝ մարտական գործողությունների արդյունքում։

Կասպյան պաշտպանական հետազոտությունների ինստիտուտն Ադրբեջանի Զինված ուժերի կորուստները դիտարկում է 2003 թվականից, և այդ ընթացքում կորուստները կազմել են 4,463 զինծառայող, այդ թվում՝ 3,582ճը՝ մարտական և 881-ը՝ ոչ մարտական։ Վիրավորների թիվը կազմում է 13,000։

Ավելի վաղ ինստիտուտը հայտնել էր, որ 2022 թվականին Ադրբեջանը կորցրել է առնվազն 145 զինծառայողի, որոնցից 87-ը՝ մարտական, 58-ը՝ ոչ մարտական կորուստներ են։

Էմմա Չոբանյան