Հռոմի Ֆրանցիսկոս պապը կանանց թույլ կտա առաջին անգամ քվեարկել հոկտեմբերին կայանալիք եպիսկոպոսների համաշխարհային ժողովի ժամանակ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նշվում է, որ Սինոդում, որը պապական խորհրդակցական մարմինն է, ձայնի իրավունք կունենան հինգ միանձնուհիներ։ Նախկինում կանանց թույլատրվում էր մասնակցել միայն որպես դիտորդ: Հռոմի պապը նաև հայտարարել է, որ ընտրելու իրավունքը կտարածվի կրոնական համայնքի 70 ընտրված …

