Արցախի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։ «Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության մեջ խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել։ Ակնհայտ …

