Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 373-ի
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 14-ով և հասել է 373-ի․ այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Վարակվածներից 4-ը հոսպիտալացված են, 226-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:
Վարակվածներից 260-ը երեխաներ են, 113-ը` մեծահասակ: