Նիգերում պուտչիստները փակել են երկրի օդային տարածքը

Լուրեր

08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
Բոլորը

Նիգերում իշխանությունը զավթած պուտչիստները հայտարարել են երկրի օդային տարածքը փակելու մասին՝ ռազմական միջամտության ռիսկերի պատճառով։ Թռիչքի արգելքը վերաբերում է բոլոր օդանավերին և ուժի մեջ կմնա «մինչև հետագա ծանուցումը»։ Այս մասին օգոստոսի 6-ի երեկոյան ազգային հեռուստատեսության եթերում ասել է ռազմական խունտայի խոսնակը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նրա խոսքով՝ այս քայլի պատճառը հարևան երկրների միջամտության՝ գնալով ավելի ակնհայտ սպառնալիքներն են։ Նիգերի օդային տարածքը խախտելու ցանկացած փորձ կստանա «ուժեղ և անհապաղ պատասխան», ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Նիգերի մայրաքաղաք Նիամեյի մարզադաշտում՝ ցույց տալու իրենց աջակցությունը իշխանության եկած զինվորականներին:

Հանգստյան օրերին ավարտվել է Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համայնքի (ECOWAS) պետությունների կողմից Նիգերի խունտային տրված վերջնագրի ժամկետը։ Այս երկրները պահանջում էին Նիգերի ապստամբներից մինչև օգոստոսի 6-ը վերականգնել սահմանադրական կարգը և իշխանության վերադարձնել պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Բազումին։

ECOWAS-ը պուտչիստներին սպառնացել է ամենակոշտ միջոցներով, այդ թվում՝ ռազմական ներխուժմամբ, սակայն կազմակերպության անդամները չեն կարողանում պայմանավորվել Նիգերում ռազմական գործողության շուրջ։