Ամերիկացի երկու սենատորներ առաջարկել են Ռուսաստանի համար հատուկ միջազգային տրիբունալ ստեղծել՝ Ուկրաինայի դեմ ապօրինի ագրեսիայի հետ կապված հանցագործությունները քննելու համար, գրում է VOA-ն։ Բանաձևի նախագիծն առաջարկել են դեմոկրատ սենատորներ Բեն Քարդինը` Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամը, և Թիմ Քեյնը` Սենատի արտաքին հարաբերությունների և զինված ծառայությունների հանձնաժողովների անդամը: Սենատորները հատուկ տրիբունալի անհրաժեշտությունը բացատրել են նրանով, …

