Տաջիկստանն ու Ղրղզստանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացի արդյունքների շուրջ
Քաղաքականություն
07.08.2023 | 17:01Տաջիկստանն ու Ղրղզստանը ստորագրել են սահմանի վիճելի հատվածի նկարագրության նախագիծը։ Այս մասին հայտնում է Sputnik Տաջիկստան-ը՝ վկայակոչելով երկրի Հողի կառավարման և գեոդեզիայի պետական կոմիտեի ղեկավար Օրիֆ Խոջազոդային։
Փաստաթղթի համաձայն՝ սահմանազատվել է 101,86 կմ երկարությամբ հատված։
«Ընդհանուր առմամբ, յոթ հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների տեղագրական հանձնաժողովների միջև»,- ասել է Խոջազոդան։