Ռուսաստանը պատրաստ է «իսկապես լուրջ առաջարկների» Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

Լուրեր

08.10.2026 | 16:06
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական լուծման համար և պատրաստ է պատասխանել իսկապես լուրջ առաջարկներին» , – այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանություններում՝ կապված Ջիդայում Ուկրաինայի հարցերով հանդիպման հետ, փոխանցում է EADaily-ն։

«Ի տարբերություն Կիևի ռեժիմի, որը ընդհատեց և արգելեց Ռուսաստանի հետ բանակցությունները, մենք միշտ բաց ենք եղել և մնում ենք ճգնաժամի դիվանագիտական լուծման համար և պատրաստ ենք արձագանքել իսկապես լուրջ առաջարկներին»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ առանց Ռուսաստանի մասնակցության և նրա շահերը հաշվի առնելու՝ ուկրաինական ճգնաժամի թեմայով ոչ մի հանդիպում նվազագույն արժեք չունի։

Իսկապես համապարփակ, կայուն և արդար կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե «Կիևի ռեժիմը դադարեցնի ռազմական գործողություններն ու ահաբեկչական հարձակումները, իսկ նրա արևմտյան հովանավորները դադարեցնեն զենքի մատակարարումը Ուկրաինայի ԶՈՒ-ին»,- ասել է Զախարովան։

«Պետք է հաստատվեն Ուկրաինայի ինքնիշխանության սկզբնական հիմքերը՝ նրա չեզոք, ոչ դաշնակցային և ոչ միջուկային կարգավիճակը։ Պետք է ճանաչվեն նոր տարածքային իրողությունները, որոնք ձևավորվել են Ռուսաստանի նոր շրջանների բնակիչների կողմից ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնորոշման իրավունքի իրագործման արդյունքում, Ուկրաինայի ապառազմականացումն ու դենացիֆիկացիան, նրա ռուսախոս քաղաքացիների և ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է ապահովված լինեն ներքին օրենսդրության և միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան»,- հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը։