Factor TV-ի հարցազրույցը Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ -Պարո՛ն Էստուկյան, Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա մայիսի 28-ին։ Թեկնածուներից ոչ ոք չհավաքեց անհրաժեշտ 50 և ավելի տոկոս ձայն՝ առաջին փուլով նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։ Ինչպե՞ս կգնահատեք նախագահական ընտրությունների առաջին փուլի ընթացքը։ -Մենք առաջին փուլին հասանք բավական լարված մթնոլորտում, …

