Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի ջրի բացթողումը

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ասիական երկրները քննադատում են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ռադիոակտիվ ջրի բացթողումը Խաղաղ օվկիանոս, որը Ճապոնիայի իշխանություններն սկսել են օգոստոսի 24-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Օվկիանոսն ամբողջ մարդկության ընդհանուր սեփականությունն է, և «Ֆուկուսիմա»-ի միջուկային կեղտաջրերի հարկադիր բացթողումը չափազանց եսասիրական ու անպատասխանատու գործողություն է, որն անտեսում է միջազգային հանրային շահերը»,- հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն:

Ըստ Պեկինի՝ Ճապոնիան «չի ապացուցել իր ծրագրի օրինականությունը» և «ռադիոակտիվ կեղտաջրերի մաքրման սարքավորումների երկարաժամկետ հուսալիությունը»։ Բացի այդ, Տոկիոյի իշխանությունները չեն ապացուցել արտանետվող սոդայի անվնաս լինելու վերաբերյալ տվյալների իսկությունը և ճշգրտությունը ծովային միջավայրի և մարդկանց առողջության համար, հայտնում է Չինաստանը։

«Ճապոնական կողմը ռիսկերը տեղափոխել է ողջ աշխարհի վրա և ցավը փոխանցել գալիք սերունդներին»,- նշել են Չինաստանի նախարարությունից։

Իր հերթին, Հարավային Կորեան Տոկիոյին կոչ է արել թափանցիկություն ապահովել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից ջրի բացթողման գործընթացում։ Ըստ Հարավային Կորեայի վարչապետ Հան Դոկ Սուի՝ Ճապոնիայի իշխանությունները պետք է ամբողջ պատասխանատվությամբ բացահայտեն այս առնչությամբ տեղեկատվությունը և առաջիկա 30 տարվա համապատասխան պլանները: