Ադրբեջանի իշխանությունը Բաքու հանդիպման է հրավիրել Արցախի ներկայացուցիչներին՝ ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում։ Նախորդ հրավերը Ստեփանակերտը մերժել էր՝ ասելով, որ ինտեգրման հարցով չի լինելու բանակցություն։ Նախորդ օրերին Ադրբեջանի զինուժը Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհին մերձակա բարձունքին է ամրացել՝ վերահսկելու գրունտային ճանապարհը։ Մարտի 27-ի առավոտյան ևս ադրբեջանական ԶՈՒ-ի ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ, …