Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է մայիսի 26-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից 2 հայ զինծառայողի առևանգմանը և գրառման մեջ նշել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին։ «Հայաստանի ինքնիշխան տարածքից ապօրինի առևանգվել է 2 հայ զինծառայող։ Այսպիսով, ադրբեջանական բանտերում …

