«Ղարաբաղի հայերի նկատմամբ շրջափակում չկա»․ Հաջիև

Լուրեր

06.04.2026 | 13:33
ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից Իրանում առնվազն 25 մարդ է զոհվել. Իսրայելում ևս զոհեր կան
06.04.2026 | 13:28
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:24
Ինձ ֆրակցիայում ասում էին` վարչապետ ես բերո՞ւմ մեր վրա, վարչապետով սպառնում ես մեզ. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:17
Արման Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:15
Իրանը խոստանում է պատասխան հարվածներ հասցնել իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը
06.04.2026 | 13:03
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը ԵԱ-ում
06.04.2026 | 12:51
Սպանվել է Իրանի ԻՀՊԿ-ի հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին
06.04.2026 | 12:49
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.04.2026 | 12:42
Մի անգամ մերժել ենք ձեր բերածը. մի պահ լարվեց Քոչարյանի և Հայկ Սարգսյանի երկխոսությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 12:30
«Սանդերլենդի» մարզիչ. Ֆինն Գերագուսյանը բազմակողմանի խաղացող է
06.04.2026 | 12:21
Պաշտպանության նախարարի ուշադրությունն եմ հրավիրել վտանգավոր խնդրի վրա. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 12:10
Մոսկվան սպառնում է՝ ԵՄ-ին անդամության դեպքում դեպի ՌԴ չվերթներ չեն լինի // Տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 12:00
Պնդումը կեղծ է․ մեքենա վարող ադրբեջանցու տեսանյութը Երևանում չի նկարահանվել
06.04.2026 | 11:55
Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել
06.04.2026 | 11:44
Նոր աղբավայր կառուցելու պրոցես խնդրում եմ չքննարկել, վերամշակաման գործարան պետք է կառուցվի․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահականի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը  հարցազրույց է տվել Arab News-ին  և դարձյալ հերքել, որ Բաքուն Լաչինի միջանցքը ապօրինաբար փակ է պահում, իսկ Արցախը՝ շրջափակման մեջ։

«Դրանք չհիմնավորված մեղադրանքներ են Ադրբեջանի հասցեին։ Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների նկատմամբ սովամահություն կամ շրջափակում չկա։ Այն, ինչ առաջարկում է Ադրբեջանը, բազմաթիվ ճանապարհներ ունենալն է։ Իսկ կարևոր ճանապարհներից է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։ Այն շատ ավելի արդյունավետ է և ունի ավելի շատ նյութատեխնիկական հնարավորություններ՝ հասնելու Ղարաբաղյան տարածաշրջան։ Ներկայում Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը շահագործվում է և գործում։ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային կոմիտեն ավտոշարասյուններ է անցկացնում այս ճանապարհով»,-ասել է Հաջիևը։

Այս հայտարարությամբ Հաջիևը, փաստացի, ինքն իրեն է հակասում։ Ավելի վաղ բրիտանական BBC-ի, այնպես էլ ադրբեջանական քարոզչական լրատվականների հետ զրույցում Հաջիևն ընդունել էր, որ Բաքուն փակ է պահում Լաչինի միջանցքը ու դրա բացման նախապայման էր անվանել Աղդամի ճանապարհի բացումը։ «Աղդամ քաղաքով ճանապարհի բացումից 24 ժամ անց Լաչինի ճանապարհը նույնպես կբացվի»,-ասել էր Հաջիևը։

Ալիևի օգնականը նաև ներկայացրել է պատճառը, թե ինչու է Բաքուն ցանկանում բացել Աղդամի ճանապարհը։

«Ասում ենք՝ բացենք Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։ Դա կապահովի ինտեգրումը, ուստի՝ Ադրբեջանը կունենա ուղիղ մուտք դեպի Ստեփանակերտ և անմիջական կապ Ղարաբաղի հայերի հետ, որոնք իրենց հերթին հնարավորություն կունենան օգտագործել Ադրբեջանի հիմնական ճանապարհային համակարգը՝ հասնելու Ադրբեջանի այլ շրջաններ: Հայկական խամաճիկ ռեժիմի ղեկին կանգնած պատերազմական ղեկավարներն օգտագործում են հումանիտար իրավիճակն իրենց օգտին, որպեսզի երկարացնեն իրենց գոյատևումը որպես անջատողական միավոր, որը չի ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը և ծառայում միջազգային հանրության համար ապատեղեկատվության քարոզչությանը։ Մենք նրանց հրավիրել ենք երկխոսության։ Բայց նրանք ասում են՝ ոչ երկխոսությանը»։

Խոսելով Միջազգային քրեական դատարանի նախկին հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցի մասին, որում Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի նկատամամբ ցեղասպանություն է որակում, Հաջիևը բնականաբար, հերքում է ամենը ու Օկամպոյին մեղադրում իցեղասպանություն հասկացությունը չաշահելու, ինչպես նա` ապօրինությունների մեջ։

«Ինչո՞ւ նա չի խոսում պետական մակարդակով Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի դեմ իրականացված ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մասին»,- ասել է Հաջիևը։

Խոսելով Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների մասին՝ նա նշել է, թե Բաքուն «իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել»։

«Ադրբեջանի դեմ Հայաստանի կեղտոտ քարոզչությունը մեզ շեղել է խաղաղության պայմանագրի բանակցություններից Վաշինգտոնի տրամադրած հարթակում, ինչը մենք մեծապես գնահատում ենք: Մենք շատ կարևոր առաջընթաց ենք գրանցել։ Փաստաթղթի գրեթե 70 տոկոսը պատրաստ է: Ինչ-որ առումով պայմանավորվել ենք»,-ասել է Հաջիևը։

Նա նշել է, որ կան տարբեր հարթակներ, որոնց միջոցով ընթանում են բանակցությունները։ Ըստ Ալիևի օգնականի՝ Բաքուն նախապատվություն չունի մեկը մյուսի նկատմամբ։ Հաջիևը հիշեցրել է ԵՄ-ի,ԱՄՆ-ի ու ՌԴ-ի դերակատարումների ու միջնորդական ջանքների մասին։

Էմմա Չոբանյան