ԱՆԻՖ խմբի համատեղ ընկերությունները 2023-ի 1-ին կիսամյակում վճարել են մոտ 2 միլիարդ ՀՀ դրամի հարկ

Լուրեր

06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
Բոլորը

ԱՆԻՖ-ի 2023 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական արդյունքները

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, հրապարակում է 2023թ. առաջին կիսամյակի տվյալները ֆոնդի պորտֆելային ընկերությունների վճարած հարկերի և աշխատատեղերի վերաբերյալ․ տեղեկացնում են ԱՆԻՖ-ից։

ԱՆԻՖ խմբի համատեղ ընկերություններն այս տարվա առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ վճարել են մոտ 2 միլիարդ ՀՀ դրամի հարկ։

Միայն Ֆլայ Արնա ավիաընկերության վճարած հարկերն առաջին կիսամյակում կազմում են մոտ 814 մլն դրամ:
Պորտֆելային ընկերություններում, մեր համատեղ ծրագրերում, ընդգրկված է ավելի քան 650 աշխատող։

Հաշվի առնելով, որ մեր համատեղ ծրագրերի մեծ մասը մեկնարկել է երկու տարուց պակաս ժամանակահատվածում, այս արդյունքը համարում ենք ԱՆԻՖ-ի տնտեսական արդյունավետության առաջին շոշափելի արդյունքներից մեկը, ինչի համար շնորհակալ ենք նաև մեր բոլոր գործընկերներին, հայաստանյան և արտերկրյա ներդրողներին։

Ընդգծենք, որ նշված ցուցանիշներն արտացոլում են համատեղ նախաձեռնությունների արդյունքում ֆինանսավորված 15 առևտրային ընկերությունների տվյալներ և չեն ներառում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ, «ԱՌՖԻ» ՓԲԸ և «Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ վճարած հարկերն ու ստեղծած աշխատատեղերը: