Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» բացման պլան B ունի․Բայրամովը սպառնացել է Հայաստանին

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ադրբեջանական պետական «Ազերթաջ» և հունգարական Magyar Demokrata լրաստվամիջոցներին տված հարցազրույցում դարձյալ խոսել է «Զանգեզուրի միջանցքից»  ու սպառնացել Հայաստանին։

«Զանգեզուրի միջանցքը» Արևելք-Արևմուտք տրանսպորտային երթուղու տարրերից մեկն է։ Փորձագետների գնահատմամբ՝  այն կարող է հավելյալ 5-8 մլն տոննա բեռնափոխադրումներ ավելացնել Միջին միջանցքին։ Սա մեծ օգուտ է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլ նաև այլ երկրների համար»,-նշել է  Բայրամովը և պնդում արել, թե նման միջանցի բացումը 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մաս է, թեև իրականում եռակողմ հայտարարության մեջ Հայաստանի տարածքով անցնող որևէ միջանցքի մասին որևէ դրույթ չկա։

Բայրամովը բողոքել է, որ Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի այս հարցում։

«Ինչ-որ պահի այնպիսի զգացողություն է ստեղծվում, որ մենք մոտ ենք աշխատանքն ավարտելուն, երբ, վերջին պահին, հանկարծ Հայաստանը նոր բան է առաջ քաշում, որը նորից գործընթացը տանում է դեպի փակուղի։ Սա կառուցողական չէ, բացի այդ, սա նաև եռակողմ հայտարարության համապատասխան կետի խախտում է, ըստ որի՝ Հայաստանը պարտավորություն է ստանձնել երաշխավորելու ապրանքների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը ու սպառնալիքներ հնչեցրել։

«Ադրբեջանը կշարունակի աշխատել այս ուղղությամբ՝ ունենալով պլան B-ն։ Իսկ մեզ համար նախագիծը կիրականացվի նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության, բայց այս դեպքում Հայաստանը ուղղակի դուրս կմնա շահառուների ցանկից»,- եզրափակել է Բայրամովը։