Կառավարությունը 22 մլն դոլարով Լոնդոնում 5 հարկանի շենք կգնի

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Կառավարությունը շուրջ 8 մլրդ 388 մլն դրամ (17,380,800.0 ֆունտ ստերլինգ) կհատկացնի Լոնդոնի կենտրոնում 5 հարկանի շենք ձեռք բերելու համար։ Այն նախատեսված է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության համար։ Այս մասին որոշման նախագիծը որպես չզեկուցվող հարց ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Նշենք, որ Սեյնթ Ջեյմս հրապարակը, որտեղ գտնվում է շենքը, համարվում է Լոնդոնի ամենահեղինակավոր և ամենաթանկարժեք թաղամասերից մեկը, ունի պատմամշակութային գրանցում։

Սեյնթ Ջեյմս հրապարակում գտնվող այս շենքը կառավարությունը մտադիր է գնել և դեսպանատունը տեղափոխել այստեղ։

Նշվում է, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը 1992 թ.-ից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան կողմից տրամադրված շենքում, որը դեսպանությանը տեղեկացրել է 2024 թվականին տարածքը ազատելու անհրաժեշտության մասին: Տվյալ շինությունում ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը, ըստ որոշման նախագծի հիմնավորման, «մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները»:

2023 թ. ապրիլից Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից բանակցություններ են տարվել Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում տեղակայված անշարժ գույքի ձեռքբերման նպատակով: Անշարժ գույքը գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում, մի շարք դեսպանությունների, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ արտաքին գործերի նախարարության (Foreign Office),ՄԹ խորհրդարանի և ՄԹ վարչապետի, պաշտպանութան նախարարության, անվտանգության խորհրդի և այլ պետական մարմինների հարևանությամբ, որոնց հետ դեսպանությունը իր գործունեութան ընթացքում գտնվում է ակտիվ կապի մեջ: Շենքը ձեռք է բերվելու սեփականության իրավունքով: Այն ունի պատմամշակութային գրանցում, գտնվում է Լոնդոնի ամենաներկայանալի վայրերից մեկում, կազմված է 5 հարկից (նկուղայինով՝ 6), ունի ընդունելության սրահ:

«Պետք է հաշվի առնել նաև, որ Լոնդոնը հանդիսանում է աշխարհի ամենագրավիչ անշարժ գույքի շուկաներից մեկը և անշարժ գույքի ձեռքբերումը կարող է դիտարկվել որպես շահավետ երկարատև ներդրում։

Շենքի վաճառքի ընդհանուր գինը կազմելու է 17,380,800.0 ֆունտ ստերլինգ: ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 3-ի թիվ 1324-Ն որոշման համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է 710,000.0 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ՝ որպես գնվող շենքի կանխավճար, որը փոխանցվել է հասցեատիրոջը»,- մասնավորապես նշված է հիմնավորման մեջ։

Factor.am-ի ուսումնասիրությամբ՝ նշված հասցեում գտնվում է Arundel AG միջազգային ներդրումային բանկի դուստր Arundel Group Limited ընկերությունը։

Օգոստոսի 22-ին այս ընկերությունը հաղորդագրություն է տարածել Լոնդոնում այս անշարժ գույքը վաճառելու մասին։

 

«2022 թվականի տարեկան հաշվետվությունը հրապարակելու պահին ընկերությունը հայտարարեց, որ AGL-ը վերանայում է գույքի օգտագործումը: Տարբերակները ներառում էին վաճառքը կամ երրորդ անձանց վարձակալության տալը: Մանրակրկիտ քննարկումից հետո գույքի վաճառքն ավելի ծախսարդյունավետ համարվեց, քանի որ վարձակալությունից լրացուցիչ եկամտի համար դրա պահպանումը կպահանջի զգալի կապիտալ ծախսեր՝ էներգաարդյունավետություն և այլ բարելավումներ ապահովելու համար։ Վաճառքի արդյունքում խումբն ակնկալում է խնայել տարեկան մոտավորապես 1,5 միլիոն դոլար վարչական և ֆինանսական ծախսերում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ստացվում է, որ ՀՀ Կառավարությունը 22 մլն դոլարով գնում է մի շենք, որի պահպանման ծախսերը, ըստ վաճառող ընկերության, շատ մեծ են։ Նշենք, որ մեր ուսումնասիրությամբ նույն թաղամասում շենքերի շուկայական արժեքը անհեմամատ ցածր է։

Անժելա Պողոսյան