Չնայած այն հանգամանքին, որ համաշխարհային տնտեսության դժվարին շրջանը շարունակվում է, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) չի նախատեսում ևս մեկ անգամ նվազեցնել 2023 թվականի համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը, որը ներկայում կազմում է 2,7 տոկոս։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նրա խոսքով՝ 2023 թվականը ևս մեկ ծանր տարի …