Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
Քաղաքականություն
14.09.2023 | 16:49Սեպտեմբերի 14-ին ընդունել եմ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին․ ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: