ԵՄ-ն չեղարկել է մի շարք ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները

Լուրեր

08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանցի գործարար Գրիգորի Բերյոզկինի, միլիարդատեր, ազգությամբ ադրբեջանցի Ֆարհադ Ահմեդովի, «Օզոնի» նախկին ղեկավար Ալեքսանդր Շուլգինի և ռուսական բանակի գնդապետ Գեորգի Շուվաևի (մահացել է 2022 թվականին Ուկրաինայում) դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները չեղարկվել են։ Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված հաղորդագրությունում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այն, որ ԵՄ-ն չի երկարաձգելու պատժամիջոցները չորս ռուսաստանցիների նկատմամբ, հայտնի էր դարձել նախօրեին։ Նրանց անունները, սակայն, հստակ չէին նշվում։ Եվրոպական պատժամիջոցները երկարաձգվում են վեց ամիսը մեկ, իսկ գործող սահմանափակող միջոցների ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին։

Սեպտեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ Եվրոպական ընդհանուր իրավասության դատարանը որոշել է չեղարկել Ալեքսանդր Շուլգինի նկատմամբ պատժամիջոցները։ Դեռևս 2012 թվականին Ռուսաստանում իր հիմնական ակտիվները վաճառած Ֆարհադ Ահմեդովի դեմ պատժամիջոցներն էլ, ըստ լրատվամիջոցների, հենց սկզբից թյուրիմացություն էին թվում։

Հավելենք, որ Ֆարհադ Ահմեդովն այժմ բնակվում է Ադրբեջանում։

Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել էր Ադրբեջանում նրա դեմ հետապնդումներին ու Արցախյան 44-օրյա պատերազմում նրա դերակատարմանը։

Առայժմ պարզ չէ, թե ինչու է Եվրահանձնաժողովը վերացրել պատժամիջոցները ESN հոլդինգի և ՌԲԿ մեդիա հոլդինգի սեփականատեր Գրիգորի Բերյոզկինի նկատմամբ, որը պատժամիջոցների որոշման մեջ նշվում է որպես «Պուտինի կամակատար»։

Էմմա Չոբանյան