Բելգիայում մի քանի դպրոցներ են հրկիզվել վիճահարույց ուսումնական ծրագրի պատճառով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բելգիայի Շառլերուա քաղաքում մի քանի դպրոցներ հրկիզվել են վիճահարույց նոր ուսումնական ծրագրի պատճառով: Այս մասին հայտնում է Brussels Times-ը։

Միջադեպերը կարող են կապված լինել ծնողների աճող զայրույթի հետ Վալոն-Բրյուսելի ֆեդերացիայի (FWB) նոր պարտադիր սեռական կրթության ծրագրի՝ EVRAS-ի դեմ, որը բոլոր ֆրանսախոս ուսանողները սկսել են սովորել ուսումնական տարվա սկզբից: Մասնավորապես, որոշ հրդեհների վայրերում հայտնաբերվել է No EVRAS գրությունը։

Նոր պարտադիր ծրագիրը բուռն հակազդեցություն է առաջացրել կրոնական խմբերի և պահպանողական ընտանիքների կողմից: Ծրագրի հակառակորդները դժգոհում են, որ այն երեխաներին շատ վաղ է ծանոթացնում գենդերային և սեռական ինքնության հասկացություններին:

Ծնողների զայրույթն են առաջացնում բազմաթիվ զուգընկերներ ունենալու հարցի քննարկումը, սեքսթինգը և մերկությունը:

Նախօրեին մի քանի հարյուր մարդ է հավաքվել Ֆրանսիական ընկերակցության շենքի մոտ՝ բողոքելու նոր դասագրքի դեմ։ Ցուցարարների խումբը, հիմնականում՝ իսլամական համայնքից, դատապարտել է երեխաների «գերսեքսուալացումը» և նշել, որ այդ թեմաները կխախտեն ուսանողների կրոնական իրավունքները: