Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին տեղեկացրել է, որ չի կարող մասնակցել հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությանը։ «Նախագահ Սադիր Ժապարովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայաստանի վարչապետը ցավով հայտնել է, որ մի շարք հանգամանքների բերումով չի …

