Ադրբեջանի ԱԽ քարտուղարը սպառնում է Հայաստանին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հոդված է հրապարակել Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը։ Նա իր հոդվածում սպառնալից բառապաշար է օգտագործում ՝ պնդելով, թե «խաղաղության պայմանագրի կնքումը կորցրած ամեն օր Հայաստանին մոտեցնում է ավելի մեծ կորուստների»։

«Քաղաքական քաոսը, տնտեսական և սոցիալական անկումը, կոռումպացված պետական ​​ապարատը, ջախջախված բանակը և խայտառակ պարտությունը, վերջապես, քաղաքացիական կոնֆլիկտը, զանգվածային արտագաղթը և հայ ժողովրդի ողբերգություններն արտացոլող այլ նմանատիպ գործոններ, վկայում են այն մասին, որ Հայաստանն արդեն կանգնած է անդառնալի վերջնական փլուզման փուլում» – գրում է ադրբեջանցի պաշտոնյան։ Նա նաև նշում է, թե «խաղաղության պայմանագրի ստորագրումը, սահմանների սահմանազատումը այժմ ավելի անհրաժեշտ են Հայաստանին»։

Հայաստանի պետական համակարգի վերաբերյալ ադրբեջանցի  պաշտոնյայի գնահատականներն ուշագրավ են այնքանով, որ միջազգային տարբեր անկախ հաստատությունների  գնահատականներով Ադրբեջանն աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկն է։ Բաքուն 2020 թ-ից մինչ օրս կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու պատրվակով երկրի ցամաքային սահմանները փակ է պահում։ Ադրբեջանը ՀՀ-ին զիջում է նաև տնտեսական աճի ու սոցիալական ապահովության տարբեր ցուցանիշներով։ Խնդրահարույց են նաև  խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ Ուսուբովի դատողությունները, քանի որ Բաքուն է հրաժարվել հոկտեմբերի 5-ին Գրանադայում հանդիպումից։  Ուսուբովը նաև նշում է, թե Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

«Մեր սահմանները վերցվել են լիակատար վերահսկողության տակ, ռազմավարական դիրքերը, որոնք կարող են սպառնալ անվտանգությանը, գտնվում են մեր զինվորականների լիակատար վերահսկողության ներքո»,- գրում է նա՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունից օկուպացված տարածքները։

Բացի այդ՝ ադրբեջանցի պաշտոնյան խոսել է նաև գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին, նշելով, թե այն «խթան կհաղորդի ողջ տարածաշրջանի զարգացմանը, այդ թվում՝ տնտեսական օգուտներ կբերի նաև Հայաստանին»։

Էմմա Չոբանյան