Աջակցեք մեզ
Լուրեր
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.52%-ով և կազմել 89.06 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.33%-ով և կազմել 92.23 դոլար: Նավթի չափման միավորը բարելն …
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Չեխիայի ԱԺ պատվիրակությունը կժամանի Հայաստան։ Այս մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «1. Կազմակերպել 2023 թվականի սեպտեմբերի 18-22-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա ԿՐՈՒՏԱԿՈՎԱՅԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը: 2. Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե ՂԱԼՈՒՄՅԱՆԻՆ` …
Թուրքական դատարանը կալանավորել է 16-ամյա մի տղայի, որը Իզմիրում քաղաքի ազատագրման 101-րդ տարեդարձին ներկ է ցողել Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանին, գրում է Turkish Minute-ը։ Դեռահասին, որը նույնականացվում է որպես Յ․Ի, տեսախցիկներ ֆիքսել են Քեմալփաշա թաղամասում գտնվող հուշարձանի վրա կարմիր ներկ ցողելիս։ Նա ձերբակալվել է, այնուհետև կալանավորվել։ Ըստ լրատվամիջոցների՝ նա արձանի վրա նաև վիրավորական …
Կլիմայի փոփոխությունը և եղանակային ծայրահեղ իրադարձությունները (երաշտներ, անձրևներ, ջերմային ալիքներ և ջրհեղեղներ) զգալի մարտահրավերներ են ստեղծում ջրային ռեսուրսների կառավարման համար և՛ ջրի հասանելիության, և՛ ջրի որակի տեսանկյունից: Այս մասին ասվում է սեպտեմբերի 12-ին Nature Reviews Earth & Environment ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։ Նշվում է, որ գետերի ջրի որակի ռեակցիաները և մեխանիզմներն ավելի հաճախակի և ինտենսիվ …
Դաղստանի «Չեռնովիկ» անկախ պարբերականի լրագրող Աբդուլմումին Հաջիևը, որը մեղադրվում է ահաբեկչության ֆինանսավորման և ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու մեջ, դատապարտվել է 17 տարվա ազատազրկման, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ռոստովի շրջանային զինվորական դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Աբդուլմումին Հաջիևին և դատապարտել 17 տարվա ազատազրկման, հայտնում է «Չեռնովիկը»։ Քրեական գործով մյուս մեղադրյալները՝ Քեմալ Տամբիևն ու Աբուբաքար Ռիզվանովը, դատապարտվել …
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սրաշենի (Սյունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հանդիպել է ԻՀ գյուղատնտեսության նախարար Աբբաս Ալ-Մալիքիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման սկզբում երկուստեք ընդգծվել է, որ հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ, որը հարկավոր է լիարժեքորեն իրացնել։ Այնուհետև կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Առանձին անդրադարձ …
Apple ընկերությունը ներկայացրել է iPhone 15-ը: Սմարթֆոնների նոր սերունդը կներկայացվի հինգ գույնով՝ վարդագույն, դեղին, բաց կանաչ, կապույտ, սև։ Առջևի տեսախցիկի շուրջ էկրանը դինամիկ կլինի, իսկ Super Retina էկրանը՝ ավելի պայծառ: Հեռախոսը կներկայացվի երկու չափսով՝ iPhone 15-ը՝ 6,1 մատնաչափ, և iPhone 15+-ը՝ 6,7 մատնաչափ: Սմարթֆոնն օժտված կլինի 48 մեգապիքսել հզորությամբ հիմնական տեսախցիկով։