Փաշինյանը ևս մեկ նշաձող է իջեցնում. ՀՀ-ն կկորցնի երկու մայրուղի, եթե անկլավները հանձնի Ադրբեջանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախն ամբողջությամբ օկուպացնելուց և արցախցիներին բռնի տեղահանելուց հետո Ալիևը հիմա էլ Հայաստանի սուվերեն տարածքից ութ գյուղ է պահանջում։ Գրանադայի հանդիպումը տապալելուց երկու օր անց Ալիևը Շառլ Միշելի հետ զրույցում հայտարարել է՝ գյուղերը դեռ գտնվում են, այսպես ասած, Հայաստանի օկուպացիայի տակ, և ընդգծել «դրանց ազատագրման կարևորությունը»։

Ալիևը ցանկանում է Հայաստանից պոկել Տավուշի մարզի Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու, Բաղանիս, Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի և Ղըզըլհաջըլը, ինչպես նաև Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղերը։

Քարտեզագիր Ռուբեն Գալչյանը նշում է՝ Ադրբեջանը ՀՀ-ի տարածքում երեք անկլավ ունի, մեկն էլ՝ Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքում։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական անկլավները ՀՀ տարածքում հայտնվել են 1936-39 թթ․ քարտեզներով, իսկ հիմքում իրավական փաստաթղթեր չկան։ Մինչ այդ 1926 և 1932 թվականներին տպագրված քարտեզներում անկլավներ չեն եղել։

Անկլավների թեման օրակարգում հայտնվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան Փաշինյանի, Պուտինի և Ալիևի ստորագրությամբ ընդունվեց հայտարարություն, որով պատերազմը դադարում էր Արցախում։ Ուշագրավ է, որ նույն գիշերը մամուլում հրապարակված եռակողմ այդ փաստաթղթի նախնական տարբերակի 2-րդ կետով նախատեսվում էր Ադրբեջանին հանձնել Ղազախի շրջանի տարածքները։ Արդեն հաջորդ օրը կառավարության պաշտոնական կայքում հրապարակված տարբերակում, սակայն, այդ կետը չկար։

2023 թվականի հոկտեմբերի 5-ին իսպանական Գրանադայում Փաշինյանը, Մակրոնը, Շոլցը և Միշելը, Ալիևի բացակայության պայմաններում, ընդունել են տարածքային ամբողջականության մասին հայտարարություն, որում կրկին շեշտվում է Հայաստանի 29 հազար 800 ք/կմ և Ադրբեջանի 86 հազար 600 ք/կմ տարածքքային ամբողջականությունը։ Հիշեցնենք, որ երկու երկրների՝ հենց նման տարածքով ամբողջականության մասին Միշելը հայտարարել էր նաև մայիսի 14-ին՝ բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո։ Օրեր անց այդ մասին հայտարարեց նաև Փաշինյանը նախ՝ ԱԺ-ում, ապա՝ մամուլի ասուլիսում։

Մինչդեռ պատերազմից մեկ տարի անց՝ 2021 թվականին, անկլավների հարցում Փաշինյանի դիրքորոշումն ավելի կոշտ էր․ նա իրավական հիմքեր էր պահանջում։

Անկլավների հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման կտրուկ փոփոխությունից հետո Ալիևի հնչեցրած սպառնալիքները ցույց են տալիս, որ այս հարցում էլ հայկական կողմից նշաձողի իջեցումը ոչ միայն չի բավարարել, այլև է՛լ ավելի ագրեսիվ է դարձրել Ադրբեջանի նախագահին, որը խոսում է ՀՀ տարածքում գտնվող ութ գյուղերի, այսպես կոչված, ազատագրման մասին։

Քարտեզագիր Ռուբեն Գալչյանը Factor TV-ի հետ զրույցում ահազանգում է, որ Հայաստանը, այսպես կոչված, «անկլավները» Ադրբեջանին վերադարձնելով՝ մասամբ կորցնում է վերահսկողությունը Երևան-Մեղրի և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհների վրա։

Նիկոլ Փաշինյանն այս խնդրի լուծումն էլ է առաջարկել։ Այս տարվա հունիսի 1-ին մոլդովահայերի հետ հանդիպման ժամանակ նա նշել էր, որ անկլավների վերադարձը չի կարող ճանապարհային խնդիրներ առաջացնել։

Քարտեզագիր Ռուբեն Գալչյանն այս կապակցությամբ ենթադրում է, որ վարչապետը Տիգրանաշենը շրջանցող գյուղական բնակավայրերի ճանապարհը նկատի ունի, ինչը նմանվելու է Տաթև-Կապան նոր ճանապարհին և լինելու է անարդյունավետ։

Նշենք, որ Ադրբեջանի տարածքում մեկ անկլավ էլ Հայաստանն ունի, սակայն, ըստ Ռուբեն Գալչյանի, սա Ադրբեջանի համար ռազմավարական խնդիրներ չի ստեղծի։

Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն էլ կարծում է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց վերադարձնեն անկլավները, դրանց բնակեցման հարցում խնդիրներ կծագեն։ Ըստ Մելիքսեթյանի՝ եթե քաղաքական ամբիցիաները չլինեն, ապա Ալիևի շահերից էլ չի բխում, որ գնա նման քայլի։

Պատերազմից հետո Երևանն ու Բաքուն պարբերաբար փոխանակվում են խաղաղության պայմանագրի նախագծերով, սակայն հայտնի չէ, թե անկլավների մասով ինչ քննարկումներ կան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան