Ինչ է սպասվում ՌԴ խաղաղապահներին․ Մոսկվայի դիրքորոշումն ու նրանց ներկայության հեռանկարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Ռուս խաղաղապահ զորախմբի ներկայությամբ Արցախում ադրբեջանական հարձակումից և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո պաշտոնական Մոսկվան շարունակում է պնդել, թե իրենց խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը։

Ռուսական դիվանագիտական ծառայության ղեկավար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» կայքում այսօր հրապարակած հոդվածում չի մանրամասնում, թե ինչ ձևաչափով է պատկերացնում խաղաղապահների գործառույթները, իսկ որ ամենակարևորն է՝  պարզ չէ, թե կոնկրետ որ տարածքում նրանք պետք է  առաքելություն իրականացնեն և արդյոք խոսքը վերաբերում է հայաթափված Արցախին։ Քաղաքական մեկնաբան Բորիս Նավասարդյանի խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է, որ խաղաղապահ զորախումբը մնա Հարավային Կովկասում, իսկ թե որտեղ՝ ժամանակի և քննարկումների հարց է։

Ռուս խաղաղապահների առաքելությանը նախօրեին անդրադարձել էր նաև Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունը մնում է ավելի քան պահանջված։

Բորիս Նավասարդյանի վերլուծությամբ՝ քանի դեռ այս փուլում Հայաստանը հստակ դիրքորոշում այդ առնչությամբ գոնե հրապարակային չի հայտնել, ռուսական կողմը ամեն ինչ կանի, որպեսզի նրանց ներկայությունը Արցախում հնարավորինս երկարաձգվի։

Մինչ Արցախից բռնի տեղահանվածները տարբեր առիթներով խոստովանում են, որ հիասթափված են խաղաղապահների գործողություններից, նրանցից որոշների վերադարձը Լեռնային Ղարաբաղը չի  բացառում  Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի համար գուցե առաջնահերթություն  է Արցախում ամեն գնով պահպանել խաղաղապահ զորախմբի ներկայությունը, սակայն հայկական կողմի համար գնալու կամ մնալու հարցն այլևս էական նշանակություն չունի։ Ինչ վերաբերում է Արցախում ապրող հատուկետ հայերին, ապա նրանց մնալու որոշումը բացարձակ կապ չունի խաղաղապահների ներկայության հետ։

ՌԴ մոտ 2000 զինծառայող 5 տարի ժամկետով Լեռնային Ղարաբաղում տեղակայվեց 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ։ Քաղաքական մեկնաբան Բորիս Նավասարդյանի գնահատմամբ՝ խաղաղապահների ներկայության համար այդպես էլ հստակ իրավական հիմքեր չձևավորվեցին և չֆիքսվեց նաև գործառությների հստակ շրջանակ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին օրերին հաղորդում է Ադրբեջանի հետ շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժման մասին։ Մինչ պաշտոնական Բաքուն  հրապարակային չի անդրադառնում այս թեմային, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ից դուրս գալու դեպքում ռուս խաղաղապահները պետք է վերադառնան ՌԴ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան